Ինչպես տեղեկացրել էինք, Սինգապուրի ամառային պատանեկան օլիմպիադայում մարմնամարզիկ Վահան Վարդանյանը մտել էր եզրափակիչՙ իրավունք ստանալով մասնակցելու մեդալների համար մղվող պայքարին: Նախնական փուլում նա 10-րդ արդյունքն էր ցույց տվել:
Եզրափակիչ փուլում բազմամարտի մրցումներում հայ մարմնամարզիկը զարգացրեց հաջողությունը եւ 82,150 միավորով գրավեց 8-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ճապոնացի Յույա Կամոտոն: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին ուկրաինացի Օլեգ Ստեպկոն եւ չինացի Հյու Քսիադոնգը: