«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2010-08-17 | #147, 2010-08-18 | #148, 2010-08-19


ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Հունաստանի Հալկիդա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 203 մասնակիցների թվում էին Հայաստանը ներկայացնող չորս շախմատիստներ: Ինչպես տեղեկացանք մրցաշարի պաշտոնական կայքից, ավարտական տուրում Անդրեասյանի եւ Բաղդասարյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Նրանք վաստակեցին 6,5 միավոր: Լրացուցիչ գործակիցներով Զավեն Անդրեասյանը գրավեց 8-րդ տեղը, Վահե Բաղդասարյանը 14-րդն էր:

9-րդ տուրում հաշտություն կնքեց նաեւ Էլինա Դանիելյանըՙ միավորը կիսելով Մարիա Կոյվատսոյի հետ մրցավեճում: Էլինան 5,5 միավորով գրավեց 45-րդ տեղը: Նելլի Աղինյանը հաղթեց Մարիա Պետրակին եւ 5 միավորով հանգրվանեց 77-րդ հորիզոնականում:

Մրցաշարի հաղթող դարձավ թուրք գրոսմայստեր Սուաթ Աթալիկը: Ավարտական տուրում նա սեւերով հաղթեց Դենիս Խիսմատուլինին ու վաստակեց 8 միավոր: Նրա գլխավոր հակառակորդ Ռոբերտ Հեսը չկարողացավ հաղթանակով ավարտել Վլադիմիր Բուրմակինի հետ պարտիան: Գրանցվեց ոչ-ոքի եւ Հեսը հաղթողից հետ մնաց կես միավորով: 3-րդ տեղը գործակիցներով զբաղեցրեց 7 միավոր վաստակած Բուրմակինը: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Ալեքսանդր Գրաֆը, Մարին Բոսիոչիչը, Իոանիս Նիկոլաիդիսն ու Էլշան Մորադիաբադին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4