«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ`Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում օգոստոսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որից տուժել է մոտ 30 մարդ, զոհեր չկան:
Պյատիգորսկի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, վիրավորներից 7-ը ազգությամբ հայ են, բոլորն էլ երիտասարդՙ 19-33 տարեկան: Նրանցից մեկիՙ 33-ամյա Շուշանիկ Մանուկյանի վիճակը ծանր է. նրան, ինչպես նաեւ ահաբեկչությունից ծանր վնասվածքներ ստացած 3 տղամարդկանց ինքնաթիռով Պյատիգորսկից Մոսկվա են տեղափոխել: «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում քննություն իրականացնող մարմնի ներկայացուցիչն ասել է, թե քննությունը հավանական է համարում Կովկասում գործող գրոհայինների կազմակերպած ահաբեկչության վարկածը:
Անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:
Հ. Ա.