«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2010-08-18 | #148, 2010-08-19 | #149, 2010-08-20


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ռուսական ռազմաբազայի գործունեության շուրջ հայ-ռուսական պայմանագրի թարմացումը եւ տեղակայման ժամանակի երկարաձգումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Հայաստանում: Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը լավ գիտակցելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարեւորությունը, հատկապես ազգային անվտանգության եւ ռազմաստրատեգիական տեսանկյունից, այնուամենայնիվ իր մտահոգությունն է հայտնում նման պայմանագրի կնքումը առանց հասարակական լայն քննարկումների: Արմենական-ՌԱԿ-ը բարձր գնահատելով հայ-ռուսական դարավոր հարաբերությունները եւ երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված փոխշահավետ սերտ կապերը, այնուամնայնիվ գտնում է, որ հայրենի իշխանությունները նմանատիպ, դարակազմիկ պայմանագիր կնքելուց առաջ պետք է բացատրեին, պարզաբանեին ժողովրդին դրա կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Ցավոք սրտի, նման բացատրություններ չհնչեցին, ինչը ջուր է լցնում հակառուսականություն քարոզող շրջանակների ջրաղացին ու նպաստում նրանց ակտիվացմանը:

Արմենական-ՌԱԿ-ը իրատեսական համարելով պայմանագրի կնքումը, միաժամանակ առարկություններ ունի դրա ներկայացման ձեւի եւ ժամկետների վերաբերյալ: Այնուամենայնիվ կուսակցությունը հույս ունի, որ նորացվող պայմանագիրը կնվազեցնի պատերազմի վտանգը եւ կդառնա Ղարաբաղյան հարցի դրական եւ արդարացի լուծման իրատեսական գրավական:

Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4