Կայացան չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի վերջին 5 հանդիպումները: Հայ ֆուտբոլասերներին ծանոթ Սերբիայի «Պարտիզանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի
(2-2) ավարտեց հանդիպումը բելգիական «Անդերլեխտի» հետ: Խմբային մրցաշարում հանդես գալու լուրջ հայտ ներկայացրեց Թել Ավիվի «Հապոելը», որը մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին: Վերջինիս կազմում հանդիպմանը մասնակցած Խոակին Պողոսյանը ոչնչով աչքի չընկավ ու 59-րդ րոպեին փոխարինվեց:
Նախկին ԽՍՀՄ-ի վերջին ներկայացուցիչըՙ Մոլդովայի «Շերիֆը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին»: Հանդիպման ելքը վճռվեց 54-րդ րոպեին, երբ Ստոկերը գրավեց «Շերիֆի» դարպասը:
Բրեմենի «Վերդերը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց իտալական «Սամպդորիայի» նկատմամբ: Բոլոր գոլերը խփվեցին 2-րդ խաղակեսում: Ընդ որում հյուրերը միայն խաղի վերջին րոպեին «թրջեցին» հաշիվը: Պորտուգալական «Բրագայի» եւ իսպանական «Սեւիլիայի» մրցավեճի ելքը վճռեց դաշտի տերերի խաղացող Մաթեուսի խփած միակ գնդակը: