«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2010-08-18 | #148, 2010-08-19 | #149, 2010-08-20


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ

Շախմատի համահայկական օլիմպիադայի հերթական 2 տուրերը զգալի փոփոխություններ մտցրեցին մրցաշարային աղյուսակում մասնակիցների ցուցանիշներում: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Չեխիան ներկայացնող Վիգեն Միրումյանը: Մխիթարյանը նախ հաղթեց Գեւորգ Հայրապետյանին, ապա ոչ-ոքի խաղաց Միրումյանի հետ, որը նախորդ տուրում միավորը կիսել էր Տիգրան Պետրոսյանի հետ մրցավեճում:

7 շախմատիստներՙ Դավիթ Հարությունյանը, Յուրի Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Գոռ Հայրապետյանը, Պողոս Նահապետյանն ու Անդրանիկ Մատիկոզյանը 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին:

Կանանցից լավագույն արդյունքի են հասել Ուկրաինան ներկայացնող Դիանա Հարությունովան, ՀՀ նախկին չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանն ու լիբանանցի Քնարիկ Մուրադյանը, որոնք ունեն 3-ական միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4