«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2010-08-20 | #150, 2010-08-21 | #151, 2010-08-24


ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿԵՑ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՑ

Աբու Դաբիում ավարտվեց շախմատի մրցաշարը, որի 26 մասնակիցների թվում էին հայաստանցի 3 շախմատիստներ: Ավարտական տուրից առաջ մեր եռյակից մրցաշարի հաղթող ճանաչվելու լավ հնարավորություններ էր պահպանում Հայաստանի այս տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանը: Ցավոք, դա նրան չհաջողվեց: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, Գրիգորյանը 9-րդ տուրում սեւերով պարտվեց ադրբեջանցի Սարհան Ղուլիեւին: Դա հնարավորություն ընձեռեց մրցաշարի գլխավոր մրցանակին տիրելու ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովին, որը հաշտություն կնքելով Զուրաբ Ստուրուայի հետ, 6,5 միավորով գրավեց առաջին տեղը:

Ավետիք Գրիգորյանը 5,5 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Նույնքան միավորով 4-րդ տեղը զբաղեցրեց Աշոտ Անաստասյանը: Նա եւս հաջող էր խաղում, սակայն 8-րդ տուրում Զուրաբ Ստուրուայից կրած միակ պարտության պատճառով զրկվեց 1-ին մրցանակից: Ավարտական տուրում Անաստասյանը ոչ-ոքի խաղաց Պրասադ Արունի հետ: Իսկ ահա Հովհաննես Գաբուզյանը պարտվեց Վադիմ Մալախատկոյին եւ 4 միավորով զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4