Կաննում անցկացվելիք «Ռուսական գիշերներ» փառատոնի գլխավոր իրադարձություններից մեկը լինելու է Շառլ Ազնավուրի պարգեւատրման արարողությունը: Այս մասին գրում է «Վեստին»:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեին կպարգեւատրեն Ֆրանսիայի ու Ռուսաստանի մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Փառատոնին ավանդաբար մասնակցում են ֆրանսիացի հայտնի վարպետներ, որոնց լավ ճանաչում եւ սիրում են Ռուսաստանում: Փառատոնն անցկացվում է ՌԴ առաջին տիկնոջ հովանու ներքո: