«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԷՐ

Շախմատի համահայկական օլիմպիադային զուգահեռ անցկացվեց նաեւ բաց մրցաշար, որին մասնակցեցին 126 շախմատիստներ: Նրանց թվում էր մեր վետերան շախմատիստներից մեկըՙ միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը: Վերջինս 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ զբաղեցրեց 17-րդ տեղը:

Ինչպես եւ համահայկական օլիմպիադայում, մրցաշարում էլ հաղթողը որոշվեց միայն ավարտական տուրում: 9-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում էր գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը, որին կես միավոր էին զիջում Հայկ Թամազյանը, Ռոբերտ Աղասարյանը, Սուրեն Պողոսյանն ու Հայկ Վարդանյանը:

Ավարտական տուրում հաջողությունն ուղեկցեց Լեւոն Բաբուջյանին, որը սեւերով հաղթելով Հայկ Թամազյանին, վաստակեց 8 միավոր ու նվաճեց գլխավոր մրցանակը: Բաբուջյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Նա տոնեց 7 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

6 շախմատիստներ վաստակեցին հավասարՙ 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը գրավեց Սուրեն Պողոսյանը, որը 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Աղասարյանի հետ: Վերջինս եզրափակեց լավագույն եռյակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4