Սինգապուրում ընթացող ամառային պատանեկան օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները: Հրաձիգների մրցումներում երեւանցի Ռոմիկ Վարդումյանը օդամղիչ ատրճանակով 10 մ մրցատարածությունում վաստակեց 563 միավոր եւ 20 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ուկրաինացի Դենիս Կուշնիրովը, որը վաստակեց 578 միավոր:
Կանոեի սլալոմ մրցաձեւում հրազդանցի Էդգար Բաբայանը 1.58,88 արդյունքով 14 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 8-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Սինգապուրում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ: Ծանրորդ Գոռ Մինասյանը գերծանր քաշայինների մրցավեճում արժանացավ օլիմպիադայի փոխչեմպիոնի տիտղոսին: Բրոնզե մեդալներ նվաճեցին ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 կգ), ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ) եւ ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ):