Մեկ օր առաջ Աթենքի Պիրեա նավահանգստում բանկ կողոպտելու փորձ է արել հայաստանցի մի հայ: Նա պատանդներ է վերցրել բանկում, օդ կրակել, սպառնացել նռնակ պայթեցնել: Ըստ հունական լրատվական գործակալություններիՙ հայաստանցին ուրիշ երկու հանցակիցների հետ է եղել: Ժամանած ոստիկանությունը ձերբակալել է երկուսին, պատանդների մեծ մասին ազատել, բացի երեքից, որոնց հայաստանցին շարունակել է պահել: Ժամերով ընթացող բանակցություններից հետո միայն հայաստանցին որոշել է հանձնվել եւ ազատել պատանդներին, վերադարձնելով նաեւ կողոպտած գումարը:
Հայաստանցու ինքնությունը եւ այլ մանրամասներ քննության գաղտնիության պայմաններում չեն հրապարակվում: