«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2010-08-25 | #153, 2010-08-26 | #154, 2010-08-27


ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԴԵՄ ՀԱՅՑՙ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

Վրաց լեյբորիստներըՙ ի դեմս լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլու , հայց են պատրաստում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմՙ դիմելու Հաագայի միջազգային դատարան: Լեյբորիստները պահանջում են ձերբակալել եւ դատապարտել Սաակաշվիլուն:

Ըստ վրացական լրատվամիջոցների, Նաթելաշվիլին օգոստոսի 26-ը ամենաողբերգական օր է որակել Վրաստանի պատմության համար, քանի որ այդ օրը 2008 թ.-ին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Ըստ Նաթելաշվիլուՙ «այդ ամենը տեղի չէր ունենա, եթե մինչ այդ արդեն պատերազմը տանուլ տված Սաակաշվիլին հեռանար նախագահի պաշտոնից»: Լեյբորիստական կուսակցությունը գտնում է, որ Սաակաշվիլուն նախագահական աթոռից կարելի է հեռացնել կա՛մ գահընկեց անելով, կա՛մ ձերբակալությամբ: «Առաջինը Վրաստանի համար ընդունելի չէ, ուստի դա պետք է իրականացվի ձերբակալության միջոցով` միջազգային կազմակերպությունների կողմից», ասել է Նաթելաշվիլին:

Նախապատրաստվող հայցը բաղկացած է հինգ էջից, պարունակում է 15 դրվագ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4