Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում արդեն ծնվել է 24792 երեխա, որից 11742-ը ծնվել են Երեւանում: Առողջապահության նախարարության մոր եւ մանկան բաժնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլյա Գարյունովան «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ծնվել են ավելի շատ երեխաներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2009-ի առաջին 7 ամիսների համեմատությամբ` 2010-ին հանրապետությունում ծնունդների թիվն ավելացել է 1049-ով:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը 2008-ի հուլիսի 1-ից ներդրել է ծննդօգնության հավաստագրերի համակարգը, որի գործունեության հետ կապված` պարբերաբար մոնիտորինգ է անցկացվում ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ծննդատներում:
Ի. Պ.