Ամերիկայի հայկական համագումարը էլեկտրոնային արշավ է սկսել` կոչ անելով բողոքի նամակներ ուղարկել CNN հեռուստաընկերությանը, կասեցնելու համար հակահայկական բովանդակությամբ տեսանյութի հեռարձակումը: CNN-ն իր «Աշխարհայացք» ծրագրում այսօրվանից նախատեսում է հեռարձակել ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուսթաֆաեւի հաղորդումը, որը հերթական խեղաթյուրումն է 1992 թվականի Խոջալուի դեպքերի վերաբերյալ, տարածելով ադրբեջանական տեսակետները եւ սարքովի կադրեր: Նախատեսված է, որ 4 օրվա ընթացքում այդ հակահայկական հաղորդումը ցուցադրվելու է 5 անգամ: Ամերիկայի հայկական համագումարը, կասեցնելու համար այս հերթական հակահայկական նախաձեռնությունը, կոչ է անում նամակներ ուղարկել CNN-ի ղեկավարությանը` http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 էլեկտրոնային հասցեով:
Մ. Խ.