Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Բուլղարիայի Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասերյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք` 1996-99 թթ. Մանասերյանն արդեն աշխատել է ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնում:
Հ. Ա.