«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ «ՎՐԱՑԱԿԱՆ-ՕՍԱԿԱՆ» ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Վերեւներում ու այլ հարթություններում տարբեր մակարդակի հանդիպումներում հնչող հակառուսական, հակավրացական հայտարարությունների կողքին փոքրիկ առաջընթացներ եւս գրանցվում են մեր տարածաշրջանում բարդ փոխհարաբերություններ ունեցող երկու երկրների միջեւ իրավիճակի փոփոխության առումով:

«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ արդեն իսկ Թբիլիսիի կենտրոնական ավտոկայանից միկրոավտոբուսները մեկնում են Թբիլիսի-Վլադիկավկազ-Թբիլիսի երթուղով: 15 մարդու համար նախատեսված միկրոավտոբուսը Թբիլիսիից Վլադիկավկազ մեկնողներին հասցնում է Վերին Լարսի անցակետ, որտեղից մաքսակետն ու անձնագրային ստուգումն անցած ուղեւորները ճանապարհը շարունակում են արդեն ռուսական կողմում սպասող միկրոավտոբուսով: Ճանապարհածախսը մեկ ուղեւորի համար կազմում է մոտ 60 դոլար:

Ըստ աղբյուրիՙ այս նախաձեռնության հեղինակ է հանդես եկել հյուսիսօսական կողմի վարորդ բնակիչներից մեկը, ինչն էլ, ինչպես տեսնում են, պահանջարկ ունի նաեւ վրացական կողմում:

Ստացվում է, որ Վրաստանից էլ Ռուսաստան մեկնելու ցանկություն հայտնողներ են եղել, այսինքնՙ Վերին Լարսի անցակետը հարկավոր է նաեւ Վրաստանին, ընդ որում, այն իր տնտեսական եւ սոցիալական դերակատարությամբ կարող է դրական ազդեցություն ունենալ բավականին վատթար վիճակում գտնվող վրաց-ռուսական հարաբերությունների համար: Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանում եւ հատկապես վրացիները սիրում են կրկնել, թե Վերին Լարսը բացել են միմիայն Հայաստանի համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4