«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


«ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ» ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ ստորագրվեց համագործակցության պայմանագիր 2010-2011 թվականների համար: Դեռեւս 90-ական թվականներից հիմնադրամի շնորհիվ հրատարակվել են 110 հայագիտական հատորներ եւ հենց այդ հիմնարկության հայկական բաժանմունքի շնորհիվ է գործում նաեւ ԵՊՀ հյուրերի տունը: Ըստ կնքված պաշտոնական պայմանագրիՙ մեկ տարում ընդլայնվելու է գրահրատարակչական գործունեությունը (լույս կընծայվի եւս 12 անուն հայագիտական գիրքՙ 4500 տպաքանակով), ֆինանսավորվելու են ԵՊՀ երիտասարդ գիտնականների արտերկիր գիտական եւ կրթական ուղեւորությունների ծրագիրը, ինչպես նաեւ օսմանագիտության զարգացման նպատակով տարվող աշխատանքները:

Պայմանագրի կնքման ընթացքում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանը , որ ԵՊՀ շրջանավարտ լինելուց զատ նաեւ մայր բուհի պատվավոր դոկտոր է, շնորհավորել է ներկա դեկաններին ու համալսարանի աշխատակիցներինՙ նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու խոսել համալսարանի հետ 56 տարվա ջերմ ու բարեկամական համագործակցության նշանակության մասին, ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին եւ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանին է հանձնել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության 50-ամյակի հուշամեդալներըՙ պատմամշակութային, ազգանվեր գործունեության համար:

Մ. ՄԱԿԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4