«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Հունաստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Զավեն Անդրեասյանը: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, Անդրեասյանը 6 տուրից հետո 5 միավորով թուրք Սուաթ Աթալիկի հետ գլխավորում է աղյուսակը: 3-րդ տուրում Եկատերինա Աթալիկի հետ հաշտություն կնքելուց հետո Զավենը հաղթեց Ալեքսանդր Ռայխմանին ու Անտոնիոս Պավլիդիսին: 6-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը Սուաթ Աթալիկն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 7-րդ տուրում Անդրեասյանը կխաղա հույն Իոանիս Նիկոլաիդիսի հետ:

Վահե Բաղդասարյանը 3,5 միավորով 21-րդ տեղում է: Նա 3-րդ տուրում հաշտություն կնքեց Անգելոս Սուրգկունիսի հետ, ապա հաղթեց Գեորգիոս Կաֆետիսին: 5-րդ տուրում Վահեն 2-րդ պարտությունը կրեցՙ զիջելով բուլղարացի Ջուլիան Ռադուլսկուն, ապա հետեւեց հաղթանակը Նիկոլայոս Մոշուտասի նկատմամբ:

3 միավորով 27-րդ հորիզոնականում է Աղասի Ինանցը: Նա հաղթել է Գեորգիոս Սիդերիսին, ապա հաշտություն է կնքել Դիմիտրիոս Պապակոնստանտինոսի եւ Ալեխանդրո Գուլիարոսի հետ ու պարտվել է Ստամատիս Արգիրուդիսին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4