ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից տեղեկանում ենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի եւ հակառակորդին պատճառելով կորուստներՙ հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՊԲ շարքային զինծառայող, 1991 թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը:
Միջադեպի վերաբերյալ տարվում է հետաքննություն: Մանրամասները ճշտվում են: