Orange-ում լավ բաները շարունակվում են
Նոր ուսումնական տարվան ընդառաջ` «Օրանժը» երեկ հայտարարեց երկու աներեւակայելի առաջարկների մասին. առաջիկա երկու ամսվա ընթացքում նոր հեռախոսներ եւ զանգեր ընդամենը մեկ դրամով:
«Սեպտեմբերի 1-ը իսկական տոն է Հայաստանում, եւ մենք նշում ենք այս նոր սկիզբը բոլորի հետ: Վաղը բազմաթիվ երեխաներ եւ երիտասարդներ կսկսեն ուսումնական տարին, իսկ ոմանք առաջին անգամ կգնան դպրոց կամ համալսարան: Շնորհավորում ենք բոլորին այս մեծ տոնի կապակցությամբ եւ ցանկանում մեծ հաջողություններ: Իսկ մենք այս առթիվ անմոռանալի նվեր ենք պատրաստել բոլոր համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Մինչեւ հոկտեմբերի 31-ը Orange-ի հաճախորդները կարող են ձեռք բերել հատուկ Orange-ի համար արտադրված եւ բրենդավորված Nokia, Samsung եւ Alcatel նոր հեռախոսներ ընդամենը 1 դրամով` պարզապես որեւէ Orange խանութում լիցքավորելով հաշիվը 8000 կամ 12000 դրամով: Լիցքավորված ողջ գումարը բաժանորդները կարող են օգտագործել Orange-ի ցանկացած ծառայությունից օգտվելու համար մինչեւ 2011թ. մարտի 1-ը:
«Այս առաջարկը թույլ կտա հեշտությամբ փոխել հեռախոսը եւ ձեռք բերել նորը: Սա մեր «սեպտեմբերմեկյան» նվերն է մեր բոլոր բաժանորդներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հասցրել Orange հեռախոսահամար ձեռք բերել: Վստահ ենք, որ ուսանողները եւ բոլոր նրանք, ովքեր որոշել էին նոր հեռախոս ձեռք բերել եւ հարմար առաջարկի էին սպասում, կգնահատեն մեր առաջարկած լուծումը», ասաց Orange-ի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Այսքանով աշնանային անակնկալները Orange-ում չեն ավարտվում: Նոր ուսումնական տարվա սկզբի առթիվ Orange-ն ունի եւս մեկ հրաշալի նվեր: «Խոսենք» եւ «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները սեպտեմբերի 1-ի ամբողջ օրվա ընթացքում կարող են զանգեր կատարել դեպի շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի բոլոր տեղական ցանցեր ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով: Ավելին, նույն 1 դրամ/րոպե սակագինը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը դեպի բոլոր Orange համարներ կատարված զանգերի համար: