Մահը մեզնից խլեց եւս մի արժանավոր մտավորականիՙ
Վռամշապուհ Ջիհանյանին:
Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ ըստ ամենայնի զարգացած անձնավորություն էր նա, ազնիվ, անկաշառ եւ հայրենասեր:
«Ազգի» խմբագրությունը խորապես վշտակցում է տիկնոջը, մյուս հարազատներին եւ ընկերներին:
Հուղարկավորության եւ թաղման վերաբերյալ մանրամասնությունները կհաղորդենք առաջիկայում: