Նոր ուսումնական տարվա առաջին օրը լավ նվեր կստանան ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները: Ավանում կբացվի ֆուտբոլի նորակառույց ակադեմիան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով այսօր Երեւան կժամանի ՈւԵՖԱ-ի պատվիրակությունն այդ կազմակերպության նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա է լինելու նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությունից հետո Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համատեղ մամուլի ասուլիսի կմասնակցեն:
Ավանում կառուցված մարզական խոշոր համալիրն արդեն հյուրընկալել է իր առաջին հյուրերին: Այստեղ ուսումնամարզական հավաքն են սկսել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները: