Միշկոլցում անցկացվեց արագ շախմատի մրցախաղ իսրայելցի Բորիս Գելֆանդի եւ հունգարացի Պետեր Լեկոյի միջեւ: 4,5-3,5 հաշվով հաղթեց Բորիս Գելֆանդը, որն աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի մրցակիցն է:
Մրցախաղի առաջին կեսում հաշիվը հավասար էր: Գելֆանդը հաղթել էր մեկնարկային տուրում, իսկ Լեկոն հաջողության էր հասել 4-րդ պարտիայում: 5-րդ պարտիայում Գելֆանդը 2-րդ հաղթանակը տոնեց, որն էլ վճռեց մրցախաղի ելքը, քանի որ մնացած 3 հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի: