«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2010-08-28 | #156, 2010-08-31 | #157, 2010-09-01


ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Վրաստանի սահմանը ապօրինի հատելու համար ՀՀ քաղաքացի Համլետ Ադամյանին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Վրաստանի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է 2008-ի հոկտեմբերի 22-ին ռուս-վրացական սահմանը` Մցխեթ-Մթիանեթի շրջանում հատելու համար: Հիշեցնենք, որ 2007-ից Ռուսաստանը փակել է Վրաստանի հետ սահմանը, հետեւաբար Ռուսաստանի տարածքից քաղաքացիների մուտքը Վրաստան դիտարկվում է որպես ապօրինի: Իր հերթին` վրացական «Գռուզի օնլայն» պարբերականը նշել է. «Հաճախ հայաստանցիները մուտք են գործում Վրաստանի օկուպացված տարածքներ, իսկ այնուհետեւ` Վրաստանի մնացյալ տարածքներ` վարչական սահմանների չպահպանվող հատվածներով»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4