Հայաստանը պատրաստվում է սահմանային նոր ուղեկալ բացել հայ-վրացական սահմանում: Ըստ կառավարության տեղեկատվության, այն տեղակայվելու է Լոռու մարզի Ապավեն եւ Ջիլիզա գյուղերի մերձակայքում: Ուղեկալի տարածքային հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մտադիր է 17,5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար) հատկացնել, որից 8,3 մլն դրամը (մոտ 22 հազ. դոլար) տրամադրվելու է 19 քաղաքացիներից գերակա շահ ճանաչված 1,9 հա հողամասերը վերցնելու համար: Այդպիսովՙ յուրաքանչյուր քառ. մետրը կառավարության կողմից գնահատվել է մոտ 1,15 դոլար: Ընդհանուր առմամբ ուղեկալին կհատկացվի մոտ 2 հա հողատարածք: Լոռու մարզպետարանին հատկացվող գումարների որոշումն ընդգրկվել է կառավարության վաղվա` սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում:
Ա. Հ.