«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2010-08-31 | #157, 2010-09-01 | #158, 2010-09-02


ՀՀՇ-Ի` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄԵՐԺՎԵԼ Է

Երեւանի քաղաքապետարանը, երեկ քննարկելով ՀՀՇ-ի իրազեկումը` սեպտեմբերի 17-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին, մասամբ մերժել է այն` արգելելով հանրահավաքի անցկացումն «Ազատության» հրապարակում: Որպես մերժման պատճառ նշվել է «Ազատության» հրապարակում նույն օրը մեկ այլ միջոցառման նախատեսումը: Երթը թույլատրվել է: Իրազեկումը քաղաքապետարան է ներկայացվել 19 օր առաջ, եւ ՀՀՇ-ականների ասելով` այդ օրը հայտնի չէր այլ միջոցառման մասին: Թե որտեղ են անցկացնելու հանրահավաքը` ՀՀՇ-ում դեռ պետք է քննարկեն: Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4