«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2010-08-31 | #157, 2010-09-01 | #158, 2010-09-02


ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Սալոնիկի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Զավեն Անդրեասյանը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հայ շախմատիստը հիանալի հնարավորություն ունի շահելու գլխավոր մրցանակը: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, Անդրեասյանը 8-րդ տուրում սպիտակներով հաղթել է բուլղարացի գրոսմայստեր Մարիջան Պետրովին: Իսկ ահա Զավենի հետ աղյուսակը գլխավորած թուրք շախմատիստ Սուաթ Աթալիկը սեւերով պարտվեց բուլղարացի մեկ այլ գրոսմայստերիՙ Ջուլիան Ռադուլսկուն եւ 5,5 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական:

Ռադուլսկին եւ հույն շախմատիստ Աթանասիոս Մաստրովասիլիսը 6-ական միավորով հետապնդում են Անդրեասյանին: Մաստրովասիլիսը հաղթեց Ստամատիս Արգիրուդիսին: Ավարտական տուրում Զավեն Անդրեասյանը սպիտակներով մրցելու է Ռադուլսկու հետ: Իսկ Մաստրովասիլիսի մրցակիցը կլինի Յուրի Դրոզդովսկին:

Տուրը հաղթական էր նաեւ Վահե Բաղդասարյանի համար, որը սպիտակներով հաղթեց Եկատերինա Աթալիկին: Վահեն 5,5 միավորով 10-րդ տեղում է: 9-րդ տուրում նա կմրցի Իոանիս Նիկոլաիդիսի հետ:

Ինչպես երեւում է, Աղասի Ինանցը դուրս է եկել մրցաշարից: Պաշտոնական կայքում նրա անվան դիմաց 8-րդ եւ 9-րդ տուրերում մրցակիցներ նշված չեն: Ինանցը 7 պարտիաներում վաստակել էր 3 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4