«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


«ԶԵՐԿԱԼՈՆ»` ՀԱՅԵԼԱՅԻՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվության մասին: Մասնավորապես, ըստ ՌՀՄ տարածած հաղորդագրության, ադրբեջանական «Զերկալո» թերթը օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած առճակատման առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՌՀՄ փոնախագահ Գեղամ Խալաթյանից : վերջինս իբր ներկայացրել է, թե անտեղյակ է միջադեպի մանրամասներին, միայն լսել է, թե փոխհրաձգություն է եղել: Իսկ թե որքան են ադրբեջանական կողմի զոհերը, Խալաթյանն իբր նշել է, թե «դա կարող է լինել ղարաբաղյան կողմի գիտակցված սխալը»:

Մինչդեռ, ըստ Խալաթյանի, թերթից արված հեռախոսազանգին ինքն արձագանքել է, որ շփման գծի լարվածությունը մեծացնելու փորձեր է անում Ադրբեջանը: Իսկ թե որտեղից է վերցվել, որ ադրբեջանական կողմը յոթ զոհ է տվել, Խալաթյանը պատասխանել է, որ միջադեպը հրթիռային հրաձգություն չի եղել, այլ առճակատում, երբ հակառակորդները տեսնում են միմյանց:

Հարցին, թե ո՞վ է նման տվյալ հրապարակել, ադրբեջանցի լրագրողն արձագանքել է, որ դա ասվել է Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից: Սա լսելով` Խալաթյանն ընդգծել է, որ տվյալ դեպքում արդեն որեւէ կասկած լինել չի կարող:

Կեղծարարության եւ ստախոսության նման մոտեցումն, ըստ ՌՀՄ հաղորդագրության, արդեն ոչ թե ծիծաղ կամ տխրություն է հարուցում, այլ նողկանք:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4