«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


«ԵԹԵ ՄԵԶ ՊԱՏԵՐԱԶՄ ՊԱՐՏԱԴՐԵՆ` ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը միավորում է 60 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւերը: Կազմակերպությանն անդամակցում է նաեւ ՀՀԿ-ի երիտասարդական թեւը: Այս կազմակերպության 11 երկրի 18 ներկայացուցչի հետ երեկվա հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշել է, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով. « Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել: Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե Ադրբեջանի իշխանությունները մեզ պատերազմ պարտադրեն, պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին եւ ԼՂ պետությունը», ասել է նա:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4