Երեկ «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն: Այցի շրջանակում նա հանդիպելու է նաեւ Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի ղեկավարի հետ: Հայաստանից դերասանը կմեկնի Լեռնային Ղարաբաղ` այցն ավարտելով սեպտեմբերի 7-ին: «Կարոտ» փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 2-7-ը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղումՙ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ: