«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԻՆ ԽԱՉ ՉԻ ԼԻՆԻ

Թուրքական իշխանությունը հայտարարում է իբր տեխնիկական պատճառով խաչի տեղադրումը սեպտեմբերի 19-ին չհասցնելու մասին: Վանի նահանգապետը նշել է, թե 200 կգ-անոց խաչի տեղադրման համար անհրաժեշտ է հատուկ աշտարակ, բայց սեպտեմբերի 19-ին խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրման աշխատանքները: Այս բոլորը Վանի նահանգապետն ասել է Աղթամարի Ս.Խաչի վերաբացման աշխատանքին հետեւելու համար Վան ժամանած Պոլսո հայոց փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, որին Վանի քաղաքապապետը նաեւ խոստացել է ամեն ինչ անել Ս. Խաչի վերաբացումը լավ կազմակերպելու համար, այդ թվումՙ աջակցել հյուրերին թե՛ տրանսպորտի, թե՛ տեղավորման հարցում: Ինչպես տեսնում եք` պատարագի օրը խաչի չտեղադրման բացատրությունը տեղավորվում է թուրքական աղվեսության շրջանակում, որի մասին ով-ով` հայերս լավ գիտենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4