ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով` հասարակության քաղաքականացված հատվածը հասկանում է ՀՅԴ-ին. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություն ձեւավորելու համար, մենք ընդդիմություն չենք` քանդելու համար: Մենք ընդդիմություն ենք իշխանության, բայց ոչ երկրին»: ՀՅԴ-ն Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, արտաքին ուժերին Ղարաբաղի հարցում հայկական կողմին հնարավորություն տվող որեւէ քայլի չի գնա, իսկ թերահավատները կարճ ժամանակում կհամոզվեն, որ դեպի ընդդիմություն ամենահիմնավոր քայլեր անողն ՀՅԴ-ն է. «Դրա համար էլ, երբ ժողովրդի քննադատությունը մեզ է ուղղվում, խոսվում է ակնկալիքների մասին, ավելի մեծ ակնկալիքների մասին: Չի խոսվում մեր սխալների մասին, եւ դա արդեն մեծ փաստ է, որովհետեւ այլ ուժերին քննադատում են արածի համար, մեզ քննադատում են, որովհետեւ իրենց ակնկալիքներն ավելի մեծ են», ասել է Հրանտ Մարգարյանը:
Մ. Խ.