«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող մրցաշարում: Մեկնարկային տուրում հայ շախմատիստը սեւերով 35-րդ քայլում պարտության մատնեց չինացի Վան Հաոյին: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Իսպանիայում բնակվող Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս մեկնարկային տուրում սեւերով հաշտություն կնքեց Վլադիմիր Կրամնիկի հետ:

Մրցակարգի համաձայն, հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավոր: Հիշեցնենք, որ երկու շրջանով անցկացվող մրցաշարում լավագույն արդյունքի հասած 2 շախմատիստները հոկտեմբերին Բիլբաոյում Մագնուս Կառլսենի եւ Վիշվանաթան Անանդի հետ կվիճարկեն «Մեծ սաղավարտ» մրցանակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4