«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

Ավելի քան 100 ստորագրությամբ դատական հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետի շուտով կներկայացվի վարչական դատարան: Կոլեկտիվ դատավարությանը միացել են Երեւանի քաղաքացիներ, ուսանողներ, մտավորականներ, բնապահպաններ, ակադեմիկոսներ եւ գիտնականներ: Հայցվորների շարքում են բնապահպան Կարինե Դանիելյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԳԱԱ ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գեւորգ Բրուտյանը, Ադոլֆ Մանթաշյանը, Վիլեն Հակոբյանը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամների ներկայացրած հայցի համաձայնՙ «Ուսանողական այգում» շինարարական աշխատանքների թույլտվության պարագայում խախտվել են սահմանադրության մի շարք հոդվածներ: Մասնավորապես սահմանադրության 33.2 հոդվածը` առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, 33-րդ հոդվածը` հանգստի իրավունքի վերաբերյալ, եւ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակության մասնակցության իրավունքը:

Համահայցվորները վարչական դատարանից պահանջում են 2010 փետրվարի 19-ին եւ փետրվարի 16-ին «Ուսանողական այգու» տարածքում շինարարության թույլտվությունները ճանաչել անվավեր:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4