Բակո Սահակյանի պատասխանն ադրբեջանցիներին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության բանակի` սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ռազմական խորհրդի նիստում ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձ անելով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներինՙ դրանք որակել է որպես ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ, որոնք սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Նա շեշտել է, որ ագրեսիան կանխելու ամենից արդյունավետ միջոցն ուժգին հակահարված տալն է, եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմաններն անպայման կընդլայնվեն: Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը նա բարձր է գնահատել` որպես դրա լավագույն ապացույց մատնանշելով հակառակորդի սադրանքների արդյունավետ կասեցումը: Նա Ջրաբերդի ուղղությամբ սեպտեմբերի 4-ի ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի կասեցման համար պետական պարգեւներ է հանձնել մի խումբ զինծառայողների:
Մ. Խ.