«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2010-09-03 | #160, 2010-09-04 | #161, 2010-09-07


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ HD ՈՐԱԿՈՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ Orange-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ

Հայաստանում բարձր հստակության HD որակով ձայնային ծառայությունների մեկնարկից մեկ ամիս անց Orange-ը մեկնարկեց այս ծառայությունները Մեծ Բրիտանիայում: Orange-ի կողմից ձայնի բյուրեղյա մաքրությամբ եւ հնչողության կատարյալ որակով HD ձայնային ծառայությունների ներմուծումն ազդարարում է շարժական կապի ծառայությունների ոլորտում նոր դարաշրջանի սկիզբը եւ սահմանում ձայնի որակի նոր չափանիշ:

Այս մեկնարկով Orange-ն ընդառաջ է գնում ձայնային ծառայությունների որակի նկատմամբ բաժանորդների ակնկալիքներին: Մեծ Բրիտանիայում բիզնես ոլորտի 1000 ներկայացուցիչների շրջանում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ վերջիններիս 75 %-ի կարծիքով մաքուր եւ հստակ որակով ձայնը հեռախոսազանգի նկատմամբ ամենակարեւոր պահանջներից մեկն է: Հարցմանը մասնակցածների 33 %-ը կարծում է, որ աշխատելով աղմկոտ միջավայրում` նրանք ամենօրյա անհարմարություններ են զգում հեռախոսով խոսելիս:

HD ձայնն ասես վերացնում է զրուցակիցների միջեւ հեռավորությունը` զրուցակիցների մեջ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե նրանք միեւնույն վայրում են գտնվում: Եթե ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականային տիրույթում, ապա HD ձայնով հեռախոսազանգն իրականացվում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ մարդկային ձայնի բոլոր նրբերանգները լսելի են դառնում, իսկ շրջապատող աշխարհի աղմուկները զգալիորեն նվազեցվում են:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան HD որակով ձայնային ծառայությունները մեկնարկել է արդեն այս տարվա հուլիսին` այսպիսով դառնալով աշխարհում HD որակով զանգերի հնարավորություն շարժական կապի ծառայություններ մատուցող երկրորդ օպերատորը` միաժամանակ Հայաստան ներմուծելով HD ձայն ապահովող առաջին հեռախոսը, որի շնորհիվ Հայաստանում Orange-ի բաժանորդները շատ ավելի վաղ էին հնարավորություն ստացել օգտվել տեխնոլոգիական այս համաշխարհային նվաճումից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4