«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2010-09-03 | #160, 2010-09-04 | #161, 2010-09-07


ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՁԻՈՒ ՀՆԱԳՈՒՅՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պեղումներով գտնվել է Առաջավոր Արեւելքում առաջին անգամ հայտնաբերված ձիու հնագույն զոհաբերությունը: Պեղումները մեկնարկել են 2006թ եւ իրականացվում են Փարպի գյուղի հողատարածքում` նավեր կոչվող վայրում, որտեղ կա հսկայական դամբարանադաշտ, որը համարվում է միջին բրոնզե դարի ամենահին շինությունը: ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի ներկայացմամբՙ բացահայտումը կարեւոր իրողություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար: Դամբարանի գտածոները բնորոշ են վաղ եւ միջին բրոնզե դարաշրջանին: «Եզակի դամբարանաբլուր է: Ձիու զոհաբերությունը փաստում է. որ Հայաստանը եղել է ձիաբուծության կենտրոներից մեկը», ասաց նա` նշելով, որ նման հնության գյուտ ողջ Առաջավոր Ասիայում դեռեւս չի հայտնաբերվել:

Դամբարանում հայտնաբերվել է նաեւ խոշոր գիշատիչ կենդանու մագիլ, որը հայտնաբերվել է հանգուցյալի գլխի տակ: Կենտրոնի տնօրենի ներկայացմամբՙ դամբարանը թվագրվում է Ք. ա. 26-25-րդ դդ: Նավերում հայտնաբերվել է Ուրարտական շրջանի թաղում. Վանի թագավորության շրջանում բրոնզեդարյան դամբարանների ներսում կատարվել են իջեցիկ թաղումներ:

Հայտաբերվել են նաեւ նետասլաքներ, ոսկյա փոքրիկ սարք, շքեղ գունազարդ անոթներ, դաշույն, վաղ բրոնզե դարին բնորոշ մագաղաթատիպ ատամնավոր գործիք ձիու աջեւի մասում:

«Նավերի պեղման միջոցով ունենք պատկերացում միջին բրոնզե դարի դամբարանների կառուցվածքի մասին: Դամբարաններն արտացոլվում են նաեւ հանգուցյալի հասարակական դիրքը: Սիմոնյանի փոխանցմամբՙ մեծ դամբարանները պատկանել են մեծահարուստներին, իսկ աղքատների դամբարաններն ավելի փոքր էին եւ զուրկ զրահից»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4