Օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրենսդրական փաթեթը Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի քառօրյայում ընդգրկելու հարցն այսօր կքննարկվի ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձաժողովում: Այս փաթեթին դեմ, եթե հիշում եք, քաղաքացիական շարժում էր ստեղծվել, եւ այս շարժումը քնած չէ ու այսօր նիստին զուգահեռ պիկետ է անցկացնելու ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ: