Կյանքից հիասթափված նյույորքցիներից մեկը 40-հարկանի շենքի տանիքից ցատկելովՙ ընկել է կայանված ավտոմեքենայի վրա:
Ոստիկանությունում Gothamist կայքի թղթակցին պատմել են, որ 22-ամյա Թոմաս Մագիլը վայր է նետվել Ուեստ Էնդ պողոտայի մի երկնաքերից: Երիտասարդը անձնասպանության փորձի նախօրեին Facebook-ի իր էջում գրել էր այդ մտադրության մասին: Սակայն, 122 մետր ընկնելով ժամում մոտ 200 կմ արագությամբ, Մագիլը հայտնվել էր ճանապարհին կայանված Dodge Charger մարդատար ավտոմեքենայի վրա: Ճզմելով դրա տանիքը եւ փշրելով հետեւի ապակինՙ նա հայտնվել էր ներսում եւ դրա շնորհիվ ողջ էր մնացել:
Ականատեսները պատմում են, որ ընկնելուց հետո Մագիլը չի կորցրել գիտակցությունը: Մեքենայի միջից նա բղավում էրՙ ո՛տքս, ո՛տքս: Ոտքերի կոտրվածքներով եւ այլ վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց: