«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2010-09-04 | #161, 2010-09-07 | #162, 2010-09-08


ԱՌԱՅԺՄ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Ցյուրիխում մեկնարկած համալսարանական շախմատիստների աշխարհի 11-րդ առաջնության 57 մասնակիցների թվում է բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, հայ շախմատիստը 3 տուրից հետո 1,5 միավորով 34-րդ տեղում է: Նա իր վարկանիշով (2550) մասնակիցների շարքում 6-րդն է: Ամենաբարձր վարկանիշն (2732) ունի չինացի Յու Վանը:

Մխիթարյանը մրցաշարը սկսեց Իսրայելը ներկայացնող Միխայիլ Բոտվիննիկի հետ ոչ-ոքիով, ապա հաղթեց շվեյցարացի Ջուլիեն Կարոնին: 3-րդ տուրում նա առաջին պարտությունը կրեց մոնղոլ Բայարսաիխան Գունդավայից: 3 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջատարներն են Իսրայելը ներկայացնող Իլյա Խմելնիկերը եւ չինացի Յու Վանը: 6 շախմատիստներ վաստակել են 2,5-ական միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4