Սեպտեմբերի 6-ին հրդեհ էր բռնկվել «Սեւան» ազգային պարկի Արտանիշի մասնաճյուղի «Արտանիշ» արգելոցում: Կրակը մարելուց հետո այն կրկին բռնկվում էր արգելոցի մեկ կամ մի քանի հատվածներում: Սեպտեմբերի 9-ին միայն հաջողվել է վերջնականապես արգելոցը փրկել հրե ճիրաններից, որը հասցրել էր ընդգրկել մոտ 30 հա տարածք: Կրակի հասցրած վնասը հաշվարկման փուլում է:
Հրդեհի դեմ եռօրյա պայքարին մասնակցել են ԱԻՎ Սեւանի, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատները, «Դիլիջան» ազգային պարկի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Սեւան» ազգային պարկի աշխատակիցները, ինչպես նաեւ բնապահպանության նախարարության որոշ ղեկավար պաշտոնյաներ:
ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժին