Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի նախագահությամբ կատարվել է Բոստոնի Եղեռնի հուշարձանի օրհնության եւ հիմնաքարի արարողությունը: Վեհափառ հայրապետը Բոստոն է ժամանել սեպտեմբերի 9-ին: Գաղութի բոլոր կազմակերպություններըՙ «Հայկական Ժառանգության այգիի հիմնադրամ» անվան տակ, աշխատել են 6 տարի շարունակ եւ հաղթահարելով թուրքական խոչընդոտները` ձգտել են իրականություն դարձնել Եղեռնի հուշարձանի կառուցումը: Արարողությանը ներկա են եղել Մասաչուսեթսի նահանգապետ Դուվալ Պատրիկը, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, նախկին նահանգապետ եւ նախագահական թեկնածու Ջորջ Դուքաքիսը, պետական, քաղաքական բազմաթիվ ներկայացուցիչներ, նաեւ 2 հազարի հասնող մեր հայրենակիցները:
Հուշարձանի կառուցման աշխատանքները, որոնք շուտով սկսվելու են, կավարտվեն մի տարվա ընթացքում:
Ի. Պ.
Նկար 1. Հուշարձանի եւ շրջակայքի մակետը