Երեկ այդ մասին կայքէջում տեղեկացրել է թուրքական «Դունյա Բյուլտենի» լրատվական կենտրոնը: Ահա թե ինչ է գրել. «Ղազախստանը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ պատրաստվում է համատեղ զորավարժություններ անցկացնել: Ղազախստանի պաշտպանության նախարարությունից ստացած տեղեկության համաձայն, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում անցկացվող «Խաղաղության առաքելություն-2010» զորավարժությունները սեպտեմբերի 12-ին կսկսվեն Ղազախստանի Ջամբուլ մարզում: Զորավարժություններին Ղազախստանից, Ռուսաստանից եւ Չինաստանից կմասնակցեն 3 հազար զինծառայողներ: Նույն երկրների մասնակցությամբ նախորդ զորավարժությունները 2007-ին անցկացվել էին Ռուսաստանում: Ի դեպ, այս տարվա օգոստոսին «Տափաստանի արծիվ» պայմանական անունով Ղազախստանը համատեղ զորավարժություններ էր անցկացրել նաեւ Անգլիայի եւ ԱՄՆ-ի հետ»:
Հ. Չ.