«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


ՀՀՇ-Ն ՆԱՀԱՆՋԵԼ Է ԱԶԱՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ

ՀՀՇ նախկին նախագահ Ալիկ Արզումանյանին մտահոգում եւ ցավ է պատճառում այն փաստը, որ ՀՀՇ-ն կորցրել է իր արժեքներն ու գաղափարախոսություններն ու նահանջել ազատական արժեքներից: ՀՀՇ նահանջի դիրքերն ամենից ակնառու երեւացին մինչ ՀՀՇ համագումարն ու դրանից հետո տեղի ունեցած «չիստկաների» ու հրաժարականնների ժամանակ:

«Մեր ընկերները հնչեցրել են կասկածներ համագումարի մասին, այդ փաստը եւ այն, որ նման ահազանգեր են հնչել, անընդունելի են, որովհետեւ վերջին հաշվով, լինելով ՀՀՇ անդամ կարծել եմ, որ սա այն լիբերալ ուժն է, որը պետք է իր ներքին հարցերում առաջնորդվի ժողովրդավարական սկզբունքներով: Ցավում եմ, որ այսօր նահանջ է նկատվում», հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը «Դուպլեքս» ակումբում: Նա համոզված է, որ ՀԱԿ-ում ազատական դաշտը պետք է ներկայացնի ՀՀՇ-ն: «Եթե կարողանա` ամեն ինչ նորմալ է, չի կարողանա` լուրջ խնդիր ունենք, եւ Հայաստանում բացակայում է ազատական-ժողովրդավարական հոսանքը»:

Այդուհանդերձ ՀԱԿ համակիր ՀՀՇ անդամ Արզումանյանն իր հույսը չի կորցրել` ՀՀՇ-ն կվերականգնի որդեգրած արժեքները:

«Հիմա ես ավելի սպասողական եւ հույսով եմ նայում, որ ՀՀՇ-ն նոր վարչությունով պետք է դառնա լոկոմոտիվը, որի հետեւից պետք է ազատական ուժերը գնան: Կոնգրեսում կան բոլոր ուժերը, եւ այսօր ամենապասիվը ազատականն է»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4