ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երեւանում բացվել է հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնը: Այն վերակառուցվել է Եվրոմիության տրամադրած «Թռչնի եւ մարդու գրիպի դեմ պայքարի» դրամաշնորհի միջոցով, նաեւ Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD, «Թռչնագրիպի ու մարդու գրիպի կազմակերպության բազմադոնորային հիմնադրամի դրամաշնորհների ֆինանսավորմամբ` 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: Կենտրոնի տնօրեն` Հովհաննես Հակոբյանի փոխանցմամբ` այս կենտրոնը համապատասխանում է Եվրոմիության ISO:17025 չափորոշիչին, այսինքն` կենսաանվտանգության երկրորդ մակարդակի լաբորատորիաների պահանջներին: Բացման արարողությանը ներկա է եղել նաեւ ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուն: Վերջինս եւ Տիգրան Սարգսյանը շրջել են շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Արդիականացված եւ հիմնանորոգված կենտրոնը նախկին 700 քմ տարածքի փոխարեն հիմա զբաղեցնում է շուրջ 3200 քմ տարածք:
Ի. Պ.