Երեւանում կմեկնարկի Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն: Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս տարի փառատոնը նվիրվում է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի եւ Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Փառատոնի շնորհիվ վերականգնվում են հայ թատրոնի շեքսպիրյան ավանդույթներըՙ ինչի վկայությունն են հայկական յոթ նոր բեմադրություններըՙ որոնք ընդգրկված են փառատոնի ծրագրում:
Շեքսպիրյան փառատոնը շարունակում է կարեւորել ժամանակակից խոշորագույն թատերական դեմքերի մասնակցությունը: Հետեւելով այդ սկզբունքինՙ փառատոնը այս տարի Երեւան է հրավիրել մեր ժամանակների խոշորագույն բեմադրիչ Փիթեր Բրուքի «WARUM, WARUM» ներկայացումը (Ցյուրիխի դրամատիկական թատրոն):
Մ. Մ.