Թուրքիայի լեռնագնացների ֆեդերացիան կազմակերպել էր լեռնագնացություն դեպի Արարատ լեռը: Միջոցառմանը մասնակցել են 80 լեռնագնացներ 37 երկրներից, այդ թվումՙ Ռումինիայից, Բոսնիայից, Իրանից, Ադրբեջանից եւ այլն: Ինչպես տեղեկացրել են միջոցառման մասնակից լեռնագնացները, Արարատի գագաթին տեղադրվել են Աթաթուրքի լուսանկարով պաստառներ նրա իսկ խոսքերով` «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ դժբախտությունը` մեր դժբախտությունը»: Աթաթուրքի լուսանկարների ու խոսքերի կողքին Արարատի գագաթին տեղադրվել են նաեւ «Մենք մեկ ժողովուրդ ենք` երկու պետություն» արտահայտությունն ու նրա հեղինակ Հեյդար Ալիեւի լուսանկարները:
Հ. Ա.