«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2010-09-10 | #165, 2010-09-11 | #166, 2010-09-14


ՅՈՒ ՎԱՆԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Ցյուրիխում վերջնագիծը հատեց համալսարանական շախմատիստների աշխարհի 11-րդ առաջնությունը: Բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 22-րդ տեղը: Ավարտական 3 տուրերում նա հաշտություն կնքեց Ստեֆան Կուիպերսի ու Չանդրա Պուրնամայի հետ եւ հաղթեց Միլոշ Ռոգանովիչին:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց չինացի Յու Վանը, որը 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Սա իրոք գերազանց արդյունք է: Միակ կես միավորը նա կորցրեց Իսրայելը ներկայացնող Իլյա Խմելնիկերի հետ 4-րդ տուրում կայացած պարտիայում: 6,5-ական միավորով 2-5-րդ տեղերը բաժանեցին Անվար Իսմագամբետովը, Դավիթ Բենիձեն, Բայարսաիխան Գունդավան եւ Վասիլի Պապինը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4