Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների խորացման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար` ընդգծելով պարոն Բոժկոյի դերը եւ ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպանի, այլեւ որպես հայագետի եւ հայ ժողովրդի մեծ բարեկամի:
Ալեքսանդր Բոժկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերը` պաշտոնական այց կատարելու Ուկրաինա:
Ա. Հ.