Նրանք այլեւս հաշվառում չեն վարի եւ հարկային հաշվետվություններ չեն ներկայացնի
Արտոնավճարների համակարգը Հայաստանում ներդրվեց անցյալ տարի: Ճգնաժամային 2009-ին այդ համակարգի ներդրումը պատահական չէր, քանի որ այս համակարգով պետությունը հնարավորություն էր տալիս մանր բիզնեսին, վճարելով տարեկան հաստատագրված վճարՙ դուրս գալ ստվերից առանց հաշվառում վարելու եւ հարկային մարմիններին հաշվետվություններ ներկայացնելու: Ճիշտ է, եղան նաեւ տեսակետներ, որ դա արվում է մանր բիզնեսի հաշվին ճգնաժամային տարում բյուջեն լցնելու համար, բայց նման տեսակետները, մեղմ ասած, հիմնավոր չեն: Նախՙ այն պատճարով, որ արտոնավճարները աննշան ազդեցություն կունենան բյուջեի համալրման առումով, եւ երկրորդ, որ ճգնաժամից հետո էլ արտոնավճարների համակարգը շարունակեց գործել եւ կառավարության վերջերս ընդունած որոշմամբ նաեւ ընդլայնվեց: Ինչի՞ մասին է խոսքը:
Համաձայն 2008-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» օրենքի, արտոնագրային վճար վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում որոշակի տեuակների մաuով մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացման շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցում 2,5 մլն դրամը: Դրանք բնակչության պատվերով կոշկեղենի եւ կաշվե այլ արտադրատեuակների, բնական եւ արհեuտական կաշվից ճամփորդական եւ գալանտերեայի ապրանքատեuակների, հագուuտի, գլխարկների, գորգերի եւ գորգագործական արտադրատեuակների, հեծանիվների եւ այլ կենցաղային արտադրատեuակների, անձնական oգտագործման իրերի արտադրությամբ եւ նորոգմամբ, գեղազարդ եւ տնտեuական խեցեգործական արտադրատեuակների, ճենապակուց եւ հախճապակուց տնտեuական կենցաղային արտադրատեuակների, բրուտագործական տնտեuական կենցաղային արտադրատեuակների արտադրությամբ, երաժշտական գործիքների, կենցաղային տեխնիկայի եւ ժամացույցների նորոգմամբ եւ տեխնիկական uպաuարկմամբ, կար ու ձեւի, հելունագործության, պարերի, երգեցողության դասավանդմամբ զբաղվողներն են, լեզուների ուuուցման, բուհեր եւ այլ հաuտատություններ ընդունվելու համար նախապատրաuտական եւ այլ վճարովի դաuընթացներ տվողները, անկախ դերաuանական գործունեությամբ զբաղվողներըՙ դրամատիկական դերաuաններ, ռեժիuորներ, երաժիշտներ, երգիչներ, հեղինակներ, աuմունքողներ, համերգավարներ, կերպարվեuտանոցների գործունեությամբ զբաղվողներըՙ քանդակագործներ, նկարիչներ, ծաղրանկարիչներ, փորագրողներ, oֆորտանկարիչներ, բեմի նախագծողներ, ձեւավորողներ, սպորտային միջոցառումների կազմակերպման եւ աջակցման գործունեությամբ զբաղվողները, տնային տնտեuությունների uպաuարկու անձնակազմըՙ խոհարարներ, uպաuուհիներ, մատուցողներ, ծառաներ, լվացարարուհիներ, այգեպաններ, դռնապաններ, ձիապաններ, վարորդներ, պահակներ, տնային դաuտիարակչուհիներ, տնային ուuուցիչներ, քարտուղարներ, երթեւեկող դայակներ եւ դարբնոցային գործունեությամբ զբաղվողներ:
Վերոնշյալ ոլորտներում ընդգրկված անձանց համար սահմանված են հետեւյալ տարեկան արտոնավճարները. Երեւանում` 60 հզ. դրամ, մարզկենտրոններում` 30 հզ. դրամ, այլ քաղաքներիցՙ Երեւանից մինչեւ 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում` 24 հզ. դրամ, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում` 3,6 հզ. դրամ, այլ վայրերում` 12 հզ. դրամ:
Բացի այս ցանկում ընդգրկված անձանցից, այսուհետեւ արտոնագրային վճարների դաշտ կարող են անցնել նաեւ նախորդ տարում 6 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող եւ վարձու աշխատող չունեցող ընկերությունները: Խոսքը առեւտրի վայրերից դուրս գտնվողՙ Երեւանում 7 քմ-ն, այլ վայրերումՙ 10 քմ-ն չգերազանցող տարածքում կրպակի միջոցով առեւտրային գործունեություն իրականացնողների մասին է, թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնողները, բիլիարդ, սեղանի թենիս խաղեր կազմակերպողները, վարսավիրական ծառայություններ մատուցողները, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում եւ նորոգում իրականացնողները, համակարգչային խաղեր կազմակերպողները եւ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցողները: Բնական է, որ նրանց հետաքրքրում են արտոնավճարների չափերը:
Նոր ընդգրկվածներից առեւտրային գործունեությամբ զբաղվողների համար սահմանված են հետեւյալ արտոնավճարների չափերը: Երեւանում արտոնագրային վճարների դաշտ անցած առեւտրային գործունեություն իրականացնողների համար տարեկան դրույքաչափը կազմում է 20 հզ. դրամ, մարզկենտրոններումՙ 10 հզ. դրամ, Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում եւ այլ վայրերումՙ 8 հզ. դրամ, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերումՙ 4 հզ. դրամ, փոխադրողների համարՙ Երեւանում 84 հզ. դրամ, մարզկենտրոններումՙ 75 հզ. դրամ, Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում եւ այլ վայրերում, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերումՙ 70 հզ. դրամ, բիլիարդ կազմակերպողների համարՙ Երեւանումՙ 480 հզ. դրամ, մարզկենտրոններում, Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում եւ այլ վայրերում, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերումՙ 240 հզ. դրամ, սեղանի թենիսի խաղ կազմակերպողների համարՙ Երեւանումՙ 160 հզ. դրամ, մարզկենտրոններում, Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում եւ այլ վայրերում, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերումՙ 80 հզ. դրամ, վարսավիրների համարՙ Երեւանում 180 հզ. դրամ, մարզկենտրոններում, Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերումՙ 145 հզ. դրամ, այլ վայրերում, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերումՙ 108 հզ. դրամ, ավտոտեխսպասարկողների եւ նորոգողների համարՙ Երեւանում 180 հզ. դրամ, մարզկենտրոններում, Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում եւ այլ վայրերում, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերումՙ 145 հզ. դրամ, համակարգչային խաղեր կազմակերպողների համարՙ Երեւանում 250 հզ. դրամ, մարզկենտրոններումՙ 240 հզ. դրամ, Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերումՙ 180 հզ. դրամ, այլ վայրերումՙ 120 հզ. դրամ, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերումՙ 100 հզ. դրամ, հյուրանոցային ծառայություններ մատուցողների համարՙ Երեւանում 180 հզ. դրամ, մարզկենտրոններում, Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերումՙ 120 հզ. դրամ, այլ վայրերում, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերումՙ 60 հզ. դրամ:
Պետեկամուտների կոմիտեում այս փոփոխությունների նպատակը համարում են փոքր ձեռներեցության համար գործունեության նպաստավոր պայմաններ ստեղծելն ու հարկային վարչարարությունը կրճատելը: Այդ առումներով արտոնավճարների համակարգն իսկապես անհամեմատ նպաստավոր է, քանի որ դրա մեջ ընդգրկվածները ոչ միայն ավելի քիչ հարկեր են վճարում, այլեւ ավելորդ ծախսեր չեն կատարում հաշվապահություն վարելու համար, այդպիսով նաեւ զերծ մնալով որեւէ աննշան թերացման պատճառով տուգանքի արժանանալու տհաճությունից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ